top of page

Acerca de

background.png
_Y8A4665 (2) 1.png
Իմ Մասին

Բազմաթիվ բեսթսելերների հեղինակ, ընտանեկան և կյանքի սերտիֆիկացված քոուչ:

Սկսենք մանկությունից…

Ես մեծացել եմ մի ընտանիքում, որտեղ ծնողներս առաջին հերթին իմ լավ ընկերներն էին: Ես միշտ նախընտրել եմ ժամանակ անցկացնել ընտանիքիս հետ, նույնիսկ պատանի տարիքում: Չնայած իմ հասակակիցները ցանկություն ունեին դուրս գալ իրենց ընկերների հետ, երեկույթներ կազմակերպել և «ազատվել» իրենց ծնողներից, ինձ չափազանց հաճելի էր նրանց ներկայությունը: Ծնողներիս անչափ շնորհակալ եմ այդ միջավայրի համար։ Նրանք ինձ սովորեցրել են սիրել, հասկանալ ու կարեկցել ինքս ինձ և աշխարհին: Հենց դրա շնորհիվ էլ ես ինձ զգացել եմ սպասված և ընդունված այս աշխարհում, ինչը  կարևոր ներուժ է երազանքների իրականացման ճանապարհին:

 

Չնայած իմ ընտանիքը ջանք չի խնայել ինձ ճիշտ դաստիարակելու ու սեր տալու համար, բայց, այնուամենայնիվ, դա ինձ ամբողջովին չի պաշտպանել արտաքին աշխարհից և դրա մարտահրավերներից: Եղել են պահեր, երբ չափազանց էմոցիոնալ կարող էի արձագանքել այս կամ այն իրավիճակին։ Չնայած ինքնին զգացմունքային լինելը բացասական երևույթ չէ, բայց այդ զգացմունքները կառավարելը, իհարկե, այն է, ինչի վրա պետք է աշխատել: Ես գիտակցում էի, որ ծնողներս ինձ անցկացրել են ճանապարհի կեսը, բայց դեռ կար մի հատված, որը ես ստիպված էի ինքնուրույն անցնել։ Այդ ճանապարհը տանում էր դեպի ինքնաճանաչում և  ներդաշնակություն: Ես այդ դժվարին ճանապարհը հաղթահարեցի և այժմ ուզում եմ կիսել իմ ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները ձեզ հետ:

mary sarikyan block 2.png
Group 13.png
Իսկ երբ...

... ընտանիք կազմեցի և մայր դարձա, այլ մարդկանց օգնության ձեռք մեկնելու ցանկությունս միայն ուժգնացավ։ Ես սկսեցի սեմինարներ անցկացնել, որոնց նպատակն էր աջակցել երիտասարդ կանանց մարտահրավերներով լի մայրության ճանապարհին: 2017-ին ես Հայաստանում անցկացրեցի սեմինար «Մայրիկի լավագույն օրակարգը» խորագրով, որը մեծ հաջողություն ունեցավ: Դա ինձ ոգեշնչեց մշակել այլ ծրագրեր, ինչպիսիք են, օրինակ «Կյանք-աշխատանք-հավասարակշռություն» ծրագիրը, որը ես ավելի ուշ անցկացրի Գերմանիայում՝ Մանհայմի մայրիկների դպրոցում:

Group 15.png

Անկեղծ ասած, երբ իմացա, որ բալիկի եմ սպասում, ես շատ ուրախացա և հուզվեցի մայր դառնալու կապակցությամբ: Բայց երջանկության այդ զգացումն ուղեկցվում էր անորոշության վախով: Աշխարհը լի է դժվարություններով, և այդ պահին ես դեռ պատրաստ չէի պաշտպանել իմ բալիկին այդ դժվարություններից։ Կարծես իմ ներսում միակ ապահով վայրն էր նրա համար։ 

 

Եվ որպես մեկը, ով սիրում է սովորել, ես սկսեցի խորապես ուսումնասիրել մայրության թեման. կարդացի տասնյակ գրքեր, մասնակցեցի սեմինարների, հաճախեցի մայրիկների ակումբներ, խոսեցի բժիշկների հետ: Այդ ամենը ինձ օգնեց պատրաստ լինել ամենին, ինչի հետ կարող էի բախվել, և սովորեցրեց, թե ինչպես կարող էի հոգ տանել իմ երեխայի մասին նրա լույս աշխարհ գալուց հետո:

 

Գիտելիքն ինձ օգնեց հաղթահարել իմ վախերը: 

Հիմա ես երկու պաշտելի աղջիկների մայրիկ եմ։

Ես չէի կարող միակը լինել, ով ուներ այդ նույն անհանգստությունը, ուստի գիրք գրեցի ինձ պես մայրիկների համար: 2018 թվականն ինձ համար իսկապես հիշարժան տարի է: Ես հրատարակեցի իմ առաջին բեսթսելերը՝  «Մայրիկի օրագիրը» գիրքը։ Առաջին տպաքանակը ամբողջովին սպառվել է մեկ տարվա ընթացքում, որից հետո վերահրատարակվել է: Այն Հայաստանի ամենավաճառվող գրքերից է և ուղարկվել է ավելի քան 20 երկրներ:

Դրանից անմիջապես հետո ես թողարկեցի «Կրկին 7-րդ երկնքում» իմ երկրորդ գիրքը, որը խոսում է առողջ փոխհարաբերությունների կարևորության և ընտանիքի ներդաշնակության մասին։ Այն համատեղվել է նույնանուն բազմաթիվ սեմինարների հետ, որոնք անց են կացվել իմ մեծ լսարանի համար։

Արդեն ասացի՞, որ սիրում եմ սովորել

Ես սովորել եմ Երեւանի պետական համալսարանում, Հայաստանի ամերիկյան համալսարանում, Յեյլի համալսարանում և Բերկլիի համալսարանում և այժմ էլ անցնում եմ իմ երրորդ մագիստրոսական ծրագիրը Բեռլինի համալսարանում:

Ես ունեմ 2 մագիստրոսի կոչում և անցել եմ 10+ դասընթաց աշխարհի լավագույն համալսարաններում:

 

Ես հավատարմագրված Life Coach եմ և ունեմ միջազգային վկայական:

 

Ես մասնակցել եմ «Das Kind in Dir muss Heimat finden» կոչվող հոգեբանական ծրագրի, որը թարգմանվում է որպես «Քո ներքին երեխան պետք է տուն գտնի»։ Այստեղ ես սովորել եմ մարդկանց ուղղորդել գտնել իրենց ներքին երեխային, բուժել իրենց մանկական տրավմաները և հասկանալ առկա փոխհարաբերությունների խնդիրները:

Group 14.png

Ես շատ եմ սիրում օգնել մարդկանց: Կարծես մարդկանց օգտակար լինելը իմ առաքելություններից մեկը լինի։ Այս բնատուր պահանջմունքը ինձ ստիպեց սկսել իմ բլոգը Instagram- ում ավելի քան հինգ տարի առաջ, որտեղ ես մինչ այսօր կիսում եմ իմ անձնական փորձը և գիտելիքները իմ մեծ Instaընտանիքի` ավելի քան 42 հազար հրաշալի կանանց հետ:

 

Այժմ ես օգնում եմ կանանց հաղթահարել իրենց խնդիրները, մենթալ բլոկները, գիտակից ապրել, անձնային աճ գրանցել և լինել այն մայրը, կինը, ընկերը, անձը, որը հենց նրանք են ցանկանում լինել իրենց իսկ իրական Ես-ին համահունչ:

 

Քոուչ լինլեը ինձ համար ավելին է, քան պարզապես մասնագիտություն, այն ինձ համար Կոչում է:

Group 16.png

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՎԱՃԱՌՔՈՎ ԳՐՔԵՐԸ

cover 2 3.png

Անձական աճի և նպատակներին հասնելու քոուչինգ գիրք

cover 2 6.png

7-րդ երկնքում

39178b_53a4d337bfc548d0b263908e922e9ff5_mv2.png

Մայրիկի օրագիրը

bxs_quote-left.png

Կան մարդիկ այս աշխարհում, որ հատուկ առաքելություն ունեն, և ինչ-որ տեղ հրեշտակների ֆունկցիա են կատարում։ Մերին հենց այդպիսին է։ Ես չգիտեի ինչպես և որտեղից սկսել ինձ վերանայել։ Մերին ինձ ուղղորդեց, լուսավորեց և ոգեշնչեք։ Այժմ ես ներդաշնակ եմ։ 

ԱՐՓԻ

Միացե՛ք Մերիի 43 հազար+ հետևորդներին Instagram-ում

@MARYSARIKYAN

Rectangle 19.png
241676263_278248770502182_1188329222949534721_n.jpg

@YOURCOACHMARY

Rectangle 21.png
232956423_358702685970027_3088294470465941686_n.jpg

Ես սիրում եմ Instagram-ը, բայց ես չեմ կիսում միայն կարևոր իրադարձությունները: Եթե փնտրում եք ոգեշնչման մեգա չափաբաժին, խելահեղ պարեր և որովայնային ծիծաղ, ապա եկեք և հետևեք դրան:

bottom of page